20010 դիտում
19:20 07-04-2018
Ցուկերբերգը պատմել է պաշտպանությանն ուղղված Facebook-ի նոր քայլերի մասին
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/zuck/posts/10104784125525891]էջում[/url] հայտնել է նոր քայլերի մասին, որոնք սոցիալական ցանցի ղեկավարությունը պատրաստվում է սահմանել՝ «դրական դիսկուրսի ստեղծման» և երկրներում ընտրություններին հնարավոր միջամտությունը կանխելու նպատակով:
«Նախևառաջ, այսօրվանից յուրաքանչյուր գովազդատու, որը ցանկանում է գովազդ տեղադրել քաղաքական կամ հանրային նշանակությամբ թեմաներով, պետք է հաստատի իր ինքնությունը»,- գրել է Ցուկերբերգը: Ստուգում անցնելուց հրաժարվողները չեն կարողանա նման թեմաներով գովազդ տեղադրել: Բացի այդ, գովազդատուները ստիպված կլինեն գումարի աղբյուրի մասին տեղեկատվություն ցուցադրել: «Երկրորդ հերթին, մենք նաև կխնդրենք հայտնի էջերի սեփականատերերին ստուգում անցնել»,- հավելել է նա:
Ֆեյսբուքի ղեկավարը տեղեկացրել է, որ այդ քայլերը թույլ կտան կանխել կեղծ հաշիվներով էջեր կառավարելը, ինչպես նաև՝ ապատեղեկատվություն տարածելը:
Այսուհետ Ֆեյսբուքը քաղաքական գովազդ տեղադրել ցանկացողներից կպահանջի ամերիկյան նույնականացման քարտ և ամերիկյան հասցե: Այդ հասցեով կուղարկվի յուրահատուկ կոդ, որի միջոցով միայն հնարավոր կլինի քաղաքական գովազդ տեղադրել: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-43677538]BBC[/url]-ն:
Այս միջոցները ուղղված են Ինտերնետ հետազոտությունների գործակալության կողմից ռուսական «տրոլների ֆաբրիկայի» կողմից իրականացվող գործողություններին, որոնք մեղադրվում են Ֆեյսբուքի օգնությամբ ամերիկյան ընտրողներին ահաբեկելու և իրենց ընտրության վրա ազդելու մեջ:
Նմանատիպ նյութեր
4775 դիտում
12:18 28-09-2017
Մարկ Ցուկերբերգը պատասխանել է Դոնալդ Թրամփի՝ Facebook-ին ուղղված քննադատությանը
6324 դիտում
23:38 07-02-2016
Facebook-ի շնորհիվ Մարկ Ցուկերբերգը 23 տարեկանում դարձավ երկրագնդի ամենաերիտասարդ միլիարդատերը
5459 դիտում
21:41 18-03-2016
«Facebook»-ի շնորհիվ Մարկ Ցուկերբերգը 23 տարեկանում դարձավ երկրագնդի ամենաերիտասարդ միլիարդատերը
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել