հիմնական կայք
Լրահոս

АвтоВАЗ-ը սկսել է նոր դիզայնով Lada 4x4-ի թողարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

АвтоВАЗ-ը սկսել է նոր դիզայնով Lada 4x4-ի թողարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ АвтоВАЗ ընկերությունը սկսել է լեգենդար Lada 4x4-ի նոր դիզայնով թողարկումը: Այս մասին հայտնում է kolesa.ru-ն:


Աղբյուրը տեղեկացնում է, որ նման գույնը նախկինում թողարկվել է միայն սահմանափակ թվաքանակով, իսկ այժմ այն հասանելի կլինի «լյուքս» կոմպլեկտացիայի մեջ:

Մեքենայի գինը սկսվում է 534 900 ռուբլուց (9200 դոլար), իսկ օդորակիչով (կոնդիցիոներ) տարբերակը կարժենա 556 900 ռուբլի ( 9500 դոլար):

Նշվում է, որ մեքենան ներկվում է սև գույնով, այնուհետև կանաչ գույնի 2 երանգներով ստանում են քողարկված դիզայնը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017թ.-ից 3 դռնանի Lada 4x4 ամենագնացները համալրված են 1,7 լ աշխատանքային ծավալով բենզինի շարժչով, որը հնարավորություն է տալիս հասնել 100 կմ/ժ արագության 17 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 142 կմ/ժ:

Մեքենայի բազային գինը կազմում է 483 900 ռուբլի (8 300 դոլար):

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք