5688 դիտում
10:09 06-04-2018
Ամերիկյան բանակը Սիրիայում դիրքավորվել է թուրքական բանակի դեմ-դիմաց. «Ամերիկայի ձայն»
Այս պահին Սիրիայում գտնվող ամերիկյան զորախմբի թվաքանակը հասնում է 2000 զինծառայողի: Նրանց մեծ մասը գտնվում է հյուսիսային Մանբիջ քաղաքում, որը ազատագրվել է Դաեշ-ից քրդական զորամիավորումների կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4334494.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը շուտով դուրս կբերվեն Սիրիայից, սակայն ամերիկյան և տեղական ռազմական ղեկավարները հայտարարում են, որ դեռևս վաղաժամ է դրա մասին խոսել:
«Մենք ազատագրել ենք այս տարածքները Դաեշ-ից: Այստեղ են մեր ընկերներն ու դաշնակիցները: ԱՄՆ-ի պետքարտուղարության ու Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները մեզ հավաստիացրել են, որ ամերիկյան զորքերը մնում են Մանբիջում»,- ասում է Մանբիջի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ Մուհամեդ Աբու Ադելը:
Վերջերս ամերիկյան զորքերը դիրքավորվեցին Մանբիջի բարձունքներից մեկի վրա՝ թուրքական բանակի զբաղեցրած դիրքերի հետ սահմանային գոտում:
«Նախկինում այս դիրքերը միայն մենք էինք վերահսկում: Այժմ դրանք ավելի լավ են պաշտպանված, քանի որ վստահ ենք, որ թուրքական զորքերն ու զինյալները չեն հարձակվի այս ուղղությամբ»,- ասում է Մանբիջի դիրքերի հրամանատար Ալի Մանբիջը:
Սպիտակ տունը իր հերթին կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից՝ ընդգծելով, սակայն, որ առայժմ դրա վերաբերյալ չկան հստակ ժամկետներ:
«Մենք ցանկանում ենք իշխանությունը փոխանցել տեղի ուժերին ու այդ ընթացքում բացառել, որ Դաեշ-ը կրկին գլուխ բարձրացնի այնտեղ: Սա է մեր բռնած ուղղությունը, ուր կարողացանք գրանցել հաջողություններ նախագահի առաջնորդությամբ»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:
Փորձագիտական շրջանակները շարունակում են պնդել, որ չնայած Դաեշ-ը կորցրել է վերահսկողությունը այս տարածքների նկատմամբ, այն շարունակում է իր գոյությունը պահպանել Սիրիայում և վտանգ ներկայացնել:
«Թրամփի խորհրդականները վերջին օրերին փորձում էին համոզել նախագահին, որ այս պահին զորքերի դուրս բերումը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, քանի որ այսպիսով կուժեղանան Ռուսաստանի ու Իրանի դիրքերը, որոնք աջակցում են Դամասկոսին: Դա նաև կխրախուսի Թուրքիային շարունակել իր հարձակումը Աֆրինում ու դեպի Թալ Ռիֆաաթ և արևելք»,- նշում է Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Ամի Օստին Հոլմսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի աջակցությունը քրդական զորամիավորումներին Սիրիայում և Իրաքում դարձել է մշտական լարվածության աղբյուր Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում:
Նմանատիպ նյութեր
3655 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
973 դիտում
11:10 03-10-2014
Թուրքական բանակը ռազմական գործողություններ կիրականացնի Սիրիայում և Իրաքում
2270 դիտում
11:47 05-11-2015
Թուրքական բանակը պատրաստվում է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում
Այս բաժնից
679 դիտում
08:13 13-04-2024
ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում միայն մեկ հարց է․ «Ժողովուրդ»
562 դիտում
07:54 13-04-2024
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
598 դիտում
07:16 13-04-2024
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է․«Ժողովուրդ»