211652_close_icon
views-count6759 դիտում article-date 23:05 04-04-2018

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները կրկին փորձում են լուծել Սիրիայի խնդիրը

Երեկ՝ ապրիլի 3-ին Անկարայում անցկացվեցին եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի միջև, հաղորդում է [url=https://jam-news.net/?p=94572&lang=hy]JAMNEWS[/url] տեղեկատվական գործակալությունը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել է, որ բանակցությունների արդյունքում երեք երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը կհրապարակվի, որում նրանք կընդգծեն “աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը”: Ուշակովի խոսքով՝ տվյալ պահին հայտարարության տեքստը մշակվում է փորձագետների կողմից: Անկարայի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին պլանավորում են նաև երկկողմանի բանակցություններ անցկացնել, որոնց ընթացքում նախագահները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը: Վերջին անգամ Պուտինն, Էրդողանն ու Ռոհանին երեքով հանդիպել են Սոչիում 2017թ-ի նոյեմբերին: Այդ հանդիպման արդյունքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գլխավորն, ինչի շուրջ նա պայմանավորվել է Էրդողանի և Ռոհանիի հետ, Սիրիայում խաղաղ կարգավորման կոնգրեսի անցկացումն է: Դրա հիմնական նպատակները պետք է լիներ սիրիական նոր սահմանադրության մշակումն ու դրա հիման վրա ընտրությունների անցկացումը: Սակայն կոնգրեսը դեռևս չի անցկացվել: 2016թ-ի դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանվել էր Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Արտգործնախարարությունն այդ դեպքը գնահատել էր որպես ահաբեկչություն: 2018թ-ի ապրիլի 2-ին կայանալիք բանակցությունների նախօրեին թուրքական դատարանն Էրդողանի գլխավոր քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու թույլտվություն էր տրամադրել: Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, նա մեղադրվում է Կառլովի սպանության համար: Փորձագետներից շատերը կարծում են, որ այդպիսով Էրդողանը փորձել է միանգամից երկու խնդիր լուծել. առաջին հերթին, Գյուլենի կալանքի օրդերը խորհրդանշական ժեստ էր Պուտինի հետ բանակցությունները սկսելուց առաջ, երկրորդ հերթին, Թուրքիայի նախագահը հերթական անգամ “գրոհեց” իր վաղեմի թշնամի Ֆեթուլլահ Գյուլենին:

Նմանատիպ նյութեր