6305 դիտում
20:40 04-04-2018
Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Լևան Իզորիան և Նուրեթին Ջանիքլին ապրիլի մեկին թուրքական Գիրեսուն քաղաքում անցկացրել են վեցերորդ եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքում նախարարները հուշագիր են ստորագրել, որն աջակցում է պաշտպանական ոլորտում երեք երկրների ավելի սերտ համագործակցությունը: Այս մասին գրում է[url=https://jam-news.net/?p=94504&lang=hy] JamNews[/url]-ը:
Բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան եռակողմ համագործակցությունն օրինակելի է անվանել և նշել, որ «շրջանում ցանկացած նախագծի՝ առևտրային, թե այլ, իրականացումը մեծ մասամբ կախված է մեր համագործակցության որակից»:
Իզորիան ընդգծել է, որ անցյալ տարին ամենահաջողներից մեկն էր պաշտպանության ոլորտում համագործակցության առումով, «հատկապես՝ համատեղ զորավարժությունների անցկացման տեսանկյունից»:
Լևան Իզորիան և Նուրեթին Ջանիկլին նաև առանձին հանդիպում են անցկացրել, որին քննարկվել են երկկողմ համագործակցության և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցերը, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Այսպիսի եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է 2014թ-ի օգոստոսին ադրբեջանական Նախիջևան քաղաքում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել են այդ հանդիպումները պարբերական դարձնել: Եռակողմ բանակցություններ են անցկացնում նաև արտգործնախարարները: Այդ ձևափափը հաստատվել է 2012թ-ին:
Նմանատիպ նյութեր
520 դիտում
17:01 08-05-2023
Վրաստանը և Գերմանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր
754 դիտում
23:36 31-01-2024
Թուրքիան և Վենեսուելան էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
445 դիտում
15:09 14-04-2024
Ադրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
Այս բաժնից
376 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
466 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան