211652_close_icon
views-count3315 դիտում article-date 16:49 04-04-2018

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում

Ադրբեջանում գործող «Հանուն ժողովրդավարության և բարգավաճման» շարժումը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է հրապարակել նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: Շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ԿԸՀ-ից պատասխան չստանալու պարագայում դատական հայց են ներկայացնելու, քանի որ Ադրբեջանի ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` հայտարարագրերը պետք է հրապարակվեն: Գործակալության փոխանցմամբ` նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները թաքցվում են յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ: «Արդեն երկար տարիներ է, ինչ խախտվում է սեփականության մասին փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը: Դա միտումնավոր արվում է զանգվածային կոռուպցիայի փաստերը թաքցնելու համար»,-նշվում է գործակալության հայտարարության մեջ: Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին։

Նմանատիպ նյութեր