4492 դիտում
15:33 04-04-2018
Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումները շատ անառողջ են. ամերիկացի փորձագետ
Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված քննարկում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Քննարկմանը մասնակից փորձագետները համաձայնել են, որ մարտահրավերներից կարևորագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչև հակամարտության վերջնական կարգավորումը Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը:
Վերլուծաբանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելուց հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցելուն:
Դրան հակառակ, սակայն, ապրիլյան պատերազմը կողմերին էլ ավելի հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երեւանը «վերադարձնելու» իր մտադրության վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում: «Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որևէ տարածք չտալ»,- ասել է Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:
Նմանատիպ նյութեր
853 դիտում
14:05 10-02-2023
Արարատ Միրզոյանն ընդունել է Իգոր Խովաևին. քննարկել են Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ նկրտումները
334 դիտում
14:29 28-09-2020
Միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել զսպելու նաև Ադրբեջանի դաշնակցի նկրտումները
3172 դիտում
09:58 13-07-2021
Անիշխան Հայաստանն ու Ադրբեջանի նկրտումները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
421 դիտում
20:13 24-04-2024
Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է․ Վիգեն Սարգսյան
385 դիտում
19:48 24-04-2024
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ