211652_close_icon
views-count3436 դիտում article-date 12:05 04-04-2018

YouTube-ի կենտրոնակայանում հրաձգություն է տեղի ունեցել. կասկածյալ կինն ինքնասպան է եղել

YouTube ընկերության կենտրոնակայանում, որը տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան-Բրունո քաղաքում, կինը կրակոցներ է արձակել և վիրավորել 3 քաղաքացու, հայտնում է BBC-ն։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Ինչպես տեղեկացրել է Սան-Բրունոյի ոստիկանապետ Էդ Բարբերինը, բացի 3 տուժածներից, ոստիկանները շենքում հայտնաբերել են մի կնոջ, ով, ամենայն հավանականությամբ էլ, ինքնասպան է եղել։ Հենց նրան էլ իրավապահները կասկածում են կրակոցներ արձակելու մեջ։ Ամերիկյան որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կասկածյալ կինը իրանական ծագումով 39-ամյա Նազիմ Աղդամն էր, ով Կալիֆորնիայի բնակչուհի էր։ Միջադեպը հետաքննվում է։

Նմանատիպ նյութեր