211652_close_icon
views-count23709 դիտում article-date 23:48 01-04-2018

Ռեջեփ Էրդողան. Լսում ես, Նաթանյահու, դու ահաբեկիչ ես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գազայի հատվածի և Իսրայելի հատվածում տեղի ունեցած բախումները, որոնք արդյունքում՝ վերջին տվյալներով, զոհվել է 17 պաղեստինցի: Էրդողանը բավական կոշտ խոսքերով քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին. «Լսում ես, Նաթանհայու, դու օկուպանտ ես: Դու քեզ այդ տարածքներում զավթիչի պես ես պահում: Միաժամանակ դու ահաբեկիչ ես», ասել է Էրդողանը: Միաժամանակ թուրք ղեկավարը հրեական պետության ղեկավարին դատապարտել է նրա համար, որ Նաթանյահուն Թուրքիայի զինվորականներին մեղադրել էր սիրիական Աֆրինում խաղաղ բնակչության դեմ իրագործած հանցագործությունների մեջ: Էրդողանն այդ հայտարարությունները որակել է «տարօրինակ և անհեթեթ». «Նաթանյահուն շատ տարօրինակ և աբսուրդ հայտարարություններ է անում: Այն ժամանակ, երբ Թուրքիան պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Իսրայելը տեռորի քաղաքականություն է վարում, այլ ոչ թե՝ հանցագործության դեմ պայքար»: Նշենք, որ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանի մոտ բախումների ընթացքում զոհվել է 17 մաչդ, ևս 1,3 հազար հոգի տուժել են: Անկարգությունները սկսվել էին, երբ հազարավոր պաղեստինցիներ ցույցի էին դուրս եկել՝ հիշելու մարտի 30-ին նշվող Հողի օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր