211652_close_icon
views-count28481 դիտում article-date 16:02 01-04-2018

ArmFC-18. Մարտեր առանց կանոնների. Չեմպիոնական գոտու մենամարտ.Հ. Ղուկասյանը ներկայացնում է մանրամասները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 19։00-ին նախկին Միկա մարզահամալիրում տեղի կունենա ArmFC-18-րդ միջազգային վարկանիշային մեծ մրցաշար՝ նվիրված «Էրեբունի-Երևան» 2800 ամյակին: Մրցաշարի մասին մանրամասները մեր թղթակցի հետ զրույցում ներկայացրել է «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: [b]Բարև Ձեզ: Պարոն Ղուկասյան, մի փոքր մանրամասնեք մրցաշարի մասին խնդրեմ:[/b] Բարև Ձեզ: Առաջին անգամ պատմության մեջ ArmFC Չեմպիոնական գոտու մենամարտ կլինի,որի ժամանակ հայազգի Ալբերտ Ղազարյանը կմենամարտի ընդդեմ ուկրաիանացի Իգոր Գոնչարովի։ Տեղի կունենա նաև 12 թեժ մենամարտ՝ մեկ երեկոյի ընթացքում։ Մենամարտելու են տարբեր երկրներ ներկայացնող ուժեղագույն մարզիկներ (Հայաստան, Ռուսաստան,Ուկրաինա, Վրաստան, Իրան, Ղազախստան)։ [b]Նախորդ մրացաշարի համեմատ, ավելացել են մասնակից երկրների թիվը: Դո՞ւք եք հրավիրել, թե՞ նրանք են դիմել մասնակցելու համար:[/b] Քանի որ վաղուց էր հայտարարված մրցաշարի մասին, պրոմոուտորական կազմակերպություները ներկայացրել են իրենց մասնակիցներին: Այս տարի առաջին անգամ կմասնակցեր Աֆղանստանը: Մենք փորձելու ենք սպորտի միջոցով Հայաստան-Աֆղանստան կամուրջ գցել, փորձելու ենք բարեկամական հարաբերություններ ստեղծել Աֆղանստանի հետ, քանի որ նրանք միշտ մեր թշնամիների կողմից են հանդես եկել և մենք պարտավոր ենք սպորտի ճանապարհով, ցույց տալ, որ մենք ժողվրդավարական պետություն ենք, ու մեր պետությունում կարելի է հանգիստ ապրել և վայելել երկիրը: Ես, պաշտոնապես, ունեմ Աֆղանստանի ղեկավարի հրավերը տվյալ պետություն, բայց չեմ գնացել: Կգնամ այն ժամանակ, երբ մեր մեջ բարեկամական հարաբերություններ կլինեն: Ցավոք, մարզիկը վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել մրցաշարին: [b]Կարելի է համարել ,որ սպորտի միջոցով նաև տուրիզմին եք զարկ տալիս:[/b] Այո, սա շատ լավ առիթ է նաև զարգացնելու տուրիզմը, քանի որ այն մարզիկները, որոնք գալիս են Հայաստան, մտածում են, որ Հայաստանում պատերազմ է և այստեղ չի կարելի ապրել: Սակայն, արդեն Հայաստանում գտնված մարդիկ կրկին ցանկանում են վերադառնալ: [b]Մրցաշարին մասնակցում է նաև համացանցում իրարանցում ստեղծած Սարգիս Պետրոսյանը, ում մարտահրավերը ընդունել է Դավիթ Շահինյանը: Այս զույգի մասին ի՞նչ կասեք:[/b] Այո, Սարգիս Պետրոսյանի մարտը կլինի այսօր: Սարգիսը 29 տարեկան 66կգ է: Դավիթը՝ 30 տարեկան, 98 կգ. Շատերը կարծում են, թե դա շոու է, բայց ես վստահեցնում եմ, որ իրական մենամարտ է լինելու: Ես նման տարբերակով աղմուկ բարձրացնելու դեպքերի շատ եմ հանդիպել: Սա առաջին փորձը չէ իմ կարիերայի ու փորձի ընթացքում: Կան մադիկ, որ վստահ են իրենց վրա և դիմում եմ տարեբր մեթոդների: Մարդ կա այսպես է հայտարարում, մարդ կա, դուռս թակում է ու հայտնում պատրաստակամության մասին: [b]Ըստ Ձեզ ,ինչու՞ Սարգիսի մարտահրավերն այսքան աղմուկ բարձրացրեց: [/b] Աղմուկն ավելի հնչեղ եղավ, քանի որ մասնակիցը չի բնակվում Հայաստանում: Նա ապրում է Շվեդիայում: Սարգիսը եվրոպական ոճով սկսեց գործել և սկսեց շոու ցույց տալ: Հաճախ հղորդագրություններ ենք ստնում, թե ֆեդերացիայի պաշտոնական կայքում ինչու է ցուցադրվում Սարգիսի տեսանյութերը: Ասեմ, որ դա շոու չէ, և մենք այն վերցնում ենք նրա ֆեյսբուքյան էջից: [b]Դուք ինչպե՞ս եք գնահատում մարզիկներին: Կանխատեսում ունե՞ք:[/b] Նրանցից ոչ մեկը չի ներկայացնում մեր ֆեդերացիան, մենք պարզապես միջնորդ ենք հանդիսանում և կազմակերպում ենք այս հանդիպումը: Նրանք կարճ ժամանակում կարողացան մեծաթիվ դիտումներ ունենալ իրենց մարտահրավերներով: Սարգիսի հաղորդագրությունից հետո բազմաթիվ մարզիկներ ցանկություն հայտնեցին մրցել նրա հետ: Կարծես թե, նրա և Դավիթի միջև անձնական ինչ-որ անհարթություններ կան,և իրենք ընտրեցին միմյանց: Ես որևէ մեկին հաղթող չեմ տեսնում, քանի որ նրանց մենամարտերը չեմ տեսել: Եկուսն էլ սիրողական ոճի հանդես եկող մարզիկներ են: Չեմ կարծում, որ ծանր հարվածներ են լինելու: [b]Ես գիտեմ ,որ Դուք Ձեր մարզիկներին նաև սովորեցնում եք համեստ ու կոռեկտ լինել, Սարգիսը, կարծես թե, լրիվ հակռակ կերպ է իրեն դրսևորում: Առհասարակ, մարզկին հարի՞ր է նման պահվածքը:[/b] Ես թեթև եմ նաում այս ամենին: Լինելով կազմակերպության և ֆեդերացիայի նախագահ՝ ես պետք է պատրաստ լինեմ յուրաքանչյուր քայլի: Ես պետք է հնարավորություն տամ մարզիներին,պետք է լսել նրանց, հնարավորություն տալ: Դաշտն իրենցն է, և թող հաղթի նա, ով Հայաստանի դրոշն ամենուր կարող է պատվով բարձրացնել: Պահվածքը ևս անակնկալ չէր: Նրա շնորհիվ շատերը, ովքեր չգիտեն՝ ինչ բան է մարտերն առանց կանոններին, իմացան: [b] Ո՞րն է օրվա գլխավոր մենամարտը:[/b] Գլխավոր մենամարտը Չեմպիոնական գոտու համար մենամարտն է,որի համար կպայքարենԱլբերտ Ղազարյանն ու ուկրաինացի մարզիկ Իգոր Գոնչարովը: Մարտը կընթանա նոր քաշային կարգում: Ալբերտը պաշտոնապես փոխեց իր քաշային կարգը՝ 52 կգ: [b]Հաղթող մարզիկին ի՞նչ է սպասվում:[/b] Հաղթող մարզիկն ունենում է արդյունք և վարկանիշ Sherdog.com պաշտոնական կայքում, որը շատ կարևոր եմ համարում ողջ կարիերայի համար: Ստանում է նաև դրամական պարգև: [b]Եվ, վերջում՝ ինչպիսի՞ երեկո է սպասվում հանդիսատեսին, մարզիկների երրպագուներին:[/b] Պետք չէ բաց թողնել այս մրցաշարը, իսկապես, թեժ է լինելու: Իսկ նրանք , ովքեր չեն հասցրել տոմսեր ձեռք բերել, կարող են մրցաշարին հետևել մեր յութուբյան էջով՝ https://www.youtube.com/user/armfc Նշենք, որ ArmFC-18 մրցաշարի մասնակից մարզիկների կշռման արարողությունը տեղի ունեցավ երեկ, որի ժամանակ եղավ հարց ու պատասխան մարզիկների հետ, ինչպես նաև, Հայկ Ղուկասյանը ներկայացրեց մրցաշարի հետ կապված կանոններն ու այլ մանրամասներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր