211652_close_icon
views-count29719 դիտում article-date 13:48 01-04-2018

Մոսկվայում գողացել են գործազուրկի Mercedes Benz G63 AMG-ն

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի արևմուտքում՝ Օզյորնայա փողոցում, անհայտ անձինք գողացել են շենքի բակում կայանված Mercedes Benz G63 AMG մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է «Москва» գործակալությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատերը, ով տեղացի չէ և գործազուրկ է, դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նրա մեքենան գողացել են մարտի 31-ին՝ ուշ գիշեր: Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, իսկ գործազուրկի նյութական վնասը կազմել է 5 մլն ՌԴ ռուբլի (մոտ 90 հազար դոլար):

Նմանատիպ նյութեր