211652_close_icon
views-count19290 դիտում article-date 23:14 31-03-2018

Ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել Լեհաստանում. կա 11 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեհաստանում վթարի է ենթարկվել ավտոբուսը, որում ռուսաստանցի 33 զբոսաշրջիկ է եղել: Պատահարի արդյունքում տուժել է 11 հոգի, այդ թվում՝ վարորդը: Միջադեպը տեղի է ունեցել Սվեբոձիցե քաղաքի մոտ: Ավտոբուսը Պրահայից Մոսկվա վերադառնալիս է եղել: Թաց ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել մարդատար մեքենայի, որից հետո շրջվել է և հայտնվել ճամփեզրին: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մնացած զբոսաշրջիկներին տրամադրել են թարգմանիչ և ուղարկել մոտակա հյուրանոցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր