211652_close_icon
views-count34208 դիտում article-date 23:12 28-03-2018

Հայտնի է «Մոլորակի լավագույն ավտոմեքենա-2018» մրցույթի հաղթող մոդելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նյու Յորքում ընթացող հեղինակային ավտոշոուի շրջանակներում ներկայացվել է «Մոլորակի լավագույն ավտոմեքենա-2018» մրցույթի հաղթող մոդելը: Գլխավոր մրցանակը ստացել է շվեդական Volvo XC60 ամենագնացը: Այս մասին հայտնում է Kolesa.ru-ն: Աղբյուրը նշում է, որ շվեդական բրենդը ողջ պատմության մեջ առաջին անգամ է առաջին հորիզոնականում հայտնվել նման անվանակարգում: Նշվում է նաև, որ մրցույթում մասնակցել են նաև այլ ամենագնացներ՝ Mazda CX-5-ն ու Range Rover Velar-ը: Հաղթող մոդելը ճանաչվել է ժյուրիի կողմից, որը ընդգրկել է 82 լրագրող: Եվ այսպես, «Մոլորակի լավագույն ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Volvo XC60 ամենագնացը: «Կանաչ ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Nissan Leaf-ը: «Սպորտային ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել BMW M5 մոդելը: «Քաղաքային ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Volkswagen Polo-ն: «Պրեմիում ավտոմեքենա-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Audi A8-ը: «Լավագույն դիզայն-2018» անվանակարգում հաղթող է ճանաչվել Range Rover Velar ամենագնացը: Հիշեցնենք, որ 2017թ.-ին «Մոլորակի լավագույն ավտոմեքենա» էր ճանաչվել Jaguar F-Pace-ը, իսկ 2016թ.-ին՝ Mazda MX-5-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր