211652_close_icon
views-count4096 դիտում article-date 20:56 28-03-2018

Արագ շախմատի մրցաշարով մեկնարկեցին մարզական խաղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 28-ին արագ շախմատի մրցաշարով մեկնարկել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից անցկացվող մարզական խաղերը։ Նշենք, որ մարզական խաղերին մասնակցում են 9 ոչ պետական բուհերի ավելի քան 150 ուսանողներ։ Խաղերը կայանում են 5 մարզաձևերում՝ արագ շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, բազկամարտ։ Արագ շախմատի մրցաշարում առաջին հորիզոնականը գրավել է «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանի ուսանող Գրիգոր Ավետիսյանը, երկրորդ տեղը գրավել է գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը ներկայացնող Նելլի Հարությունյանը, իսկ երրորդ տեղում է Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Վիկտորյա Օհանյանը։ Վաղը մարզական խաղերի շրջանակներում տեղի կունենա բազկամարտի մրցույթը։ [b] Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր