211652_close_icon
views-count11613 դիտում article-date 17:00 27-03-2018

Հավակնորդների մրցաշար, վերջին տուրը. Արոնյան-Սո. ուղիղ միացում

Բեռլինում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցաշարային առումով այս պարտիան որևէ նշանակություն չունի. անկախ նրա ելքից հայ շախմատիստը կզբաղեցնի վերջին տեղը: Իսկ ահա չեմպիոնության համար պայքարում լարված ժամեր են սպասվում: Երեք շախմատիստ հավակնում է հաղթողի կոչմանը: Նրանցից առավել գերադասելի են ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հնարավորությունները: Վերջինս պետք է չպարտվի Գրիշչուկին, պայմանով, որ իրենից կես միավորով ետ մնացող Կարյակինն ու Մամեդյարովը չեն հաղթի իրենց պարտիաներում: Կա հավանականություն, որ երեք շախմատիստ կարող են հավասար միավորներ վաստակել. այդ դեպքում լրացուցիչ գործակիցներով առավելություն կունենա ադրբեջանցի շախմատիստը, հետո՝ Կարյակինը: [b]Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր [/b] Լևոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան) Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) [b]Մրցաշարային դրությունը 13-րդ տուրից հետո.[/b] Կարուանա՝ 8 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 7.5-ական, Դին Լիրեն՝ 7 Գրիշչուկ՝ 6.5, Կրամնիկ՝ 6, Սո՝ 5.5, Արոնյան՝ 4:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր