211652_close_icon
views-count4637 դիտում article-date 15:20 26-03-2018

Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել չինական New Idea ընկերության ներկայացուցիչների հետ։ Գործարարները նախարարին հայտնել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ կատարել ջրերի արտադրության ոլորտում։ Ներդրողներն ընդգծել են, որ հայկական հանքային ջրերը շատ բարձորակ են, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ իրենց արտադրությունը կհաջողի։ Ներդողների ներկայացմամբ՝ ծրագիրը կունենա նաև սոցիալական ուղղվածություն արտադրամասի մերձակա համայնքների համար։ Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարության ողջ թիմը պատրաստ է օժանդակել ներդրողներին Հայաստանում իրենց գործունության ողջ ընթացքում և ներդրումային ծրագրի շրջանակներում քննարկել արտոնությունների տրամադրման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր