211652_close_icon
views-count47590 դիտում article-date 15:34 25-03-2018

Համացանցում հրապարակվել են ապագա Niva 4х4-ի լուսանկարները

Ավտոդիզայներները համացանցում հրապարակել են ապագա Niva 4х4-ի ոչ պաշտոնական լուսանկարները: Այս մասին գրում է pronedra.ru-ն: Աղբյուրը նշում է, որ լուսանկարները բուռն քննարկումներ են առաջացրել մասնագետների շրջանում, իսկ LADA-ի ղեկավարը հայտնել, որ նոր մոդելը արտաքին տեսքի և շարժիչի հզորության լուրջ փոփոխությունների կենթարկվի: «АвтоВАЗа»-ի ներկայացուցչի խոստումների համաձայն՝ նոր Niva 4х4-ը կնմանվի իսկական ամենագնացի, որը կապահովի հարմարավետություն և անցանելիություն, ինչպես նաև ժամանակակից դիզայն: Պաշտոնական աղբյուրները նշում են, որ նոր ամենագնացը անակնկալ կզարմացնի ավտոսիրահարներին: Նոր մոդելի արտադրության ժամկետների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր