211652_close_icon
views-count52072 դիտում article-date 23:11 24-03-2018

Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. հավաքարարը չհասցրեց «պլանն» ու գումարը փոխանցել կալանավորին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, մարտի 22-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով նշված հիմնարկում խուզարկության են ենթարկել հավաքարար, 60-ամյա Անուշ Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտարարել է, որ Վանաձորի բանտում իր պատիժը կրող, 48-ամյա Ռոբերտ Մ.-ի հետ, նախնական պայմանավորվածության է եկել և վերջինիս փոխանցելու նպատակով իր հետ բանտ է բերել ծխախոտի 1 տուփ՝ մեջը տեղավորած թվով 6 հատ փաթեթավորված թմրանյութ, ինչպես նաև՝ 7000 դրամ: Հավաքարարը խոստովանել է, որ այն պահել է քրեակատարողական հիմնարկի լվացքատանը գտնվող աղբարկղում: Բանտի աշխատակիցները նշված տեղից հայտնաբերել են ծխախոտի տուփը և 6 հատ փաթեթներում փաթեթավորված՝ թմրանյութի նմանվող կանաչավուն զանգված, ինչպես նաև հավաքարարի հայտնած 7000 դրամը: Գ. Շամշյանի տեղեկություններով, թմրանյութի նմանվող կանաչավուն զանգվածի ընդհանուր քաշը կազմել է 14,3 գրամ: Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռոբերտ Մ.-ն 2013 թվականին դատապարտվել է ՀՀ քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր