211652_close_icon
views-count8517 դիտում article-date 20:21 24-03-2018

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը այս տարվա առաջին հանդիպումն անցկացրեց՝ ընկերական խաղում ոչ-ոքի՝ 0:0 խաղալով Էստոնիայի ընտրանու հետ: Ոչ ամենադիտարժան այս խաղում կարելի է առանձնացնել ընդամենը երկու ուշագրավ պահ. առաջինը՝ դա ուժեղ քամին էր, որը հանդիպման ընթացքում տապալեց մի քանի գովազդային վահանակ և մրցավարը նույնիսկ ստիպված էր որոշ ժամանակով կանգնեցնել խաղը: Եվ երկրորդը. դա Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի նորամուտն էր մեր հավաքականի կազմում: Մարտի 27-ին մեր հավաքականը եվս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ Երևանում ընդունելով Լիտվայի հավաքականին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր