211652_close_icon
views-count27613 դիտում article-date 22:32 24-03-2018

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են գրոհայինները հեռանում Արևելյան Գուտայից

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են սիրիական Արևելյան Գուտայի շրջանի Հարաստ քաղաքից դուրս գալիս Ահրար աշ-Շամ խմբավորման գրոհայինները՝ իրենց ընտանիքներով: Մեկ օրում կազմակերպված հումանիտար միջանցքով էվակուացվել է 3 084 մարդ: 59 ավտոբուսից կազմված շարասյունով նրանք տեղափոխվել են Իդլիբի տարածաշրջան: Ավտոշարասյանը ուղեկցել են Սիրիական Արաբական Կարմիր Կիսալուսնի խորհրդանիշով մեքենաները: Գրոհայինները հեռացել են Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Ահրար աշ-Շամ ահաբեկչական խմբավորման առաջնորդների միջև պայմանավորվածության շրջանակներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր