211652_close_icon
views-count15035 դիտում article-date 21:51 24-03-2018

Ռոնալդուն պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 3-րդ տեղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եգիպտոսի հետ ընկերական խաղում (2:1) դուբլի հեղինակ դարձավ: Դա 33-ամյա հարձակվող 80-րդ և 81-րդ գնդակներն էին ազգային հավաքականի կազմում: Հավաքականում գոլերի քանակով Ռոնալդուն շրջանցեց Ճապոնիայի հավաքականի նախկին հարձակվող Կունիսիգե Կամամոտոյին և բարձրացավ 3-րդ հորիզոնական: Իրենց ազգային հավաքականների կազմում խփած գոլերի քանակով Ռոնալդուին այժմ գերազանցում են միայն Ֆերենց Պուշկաշը (Հունգարիա, 84) և Ալի Դաեին (Իրան, 109):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր