211652_close_icon
views-count4150 դիտում article-date 23:32 24-03-2018

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Իտալիայում տեղի ունեցան միջոցառումներ

Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Մարտի 19-ին Ֆրանկոֆիլմ փառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ «Thank you, հայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդեց դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի ողջույնի խոսքը: Մարտի 20-ին Հռոմի Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտում անցկացվեց ‘Dis moi dix mots’ դպրոցական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Արարողությունից առաջ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես եկավ ելույթով, ներկայացրեց հայոց պատմությունն ու մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող այցեքարտ-ֆիլմ: Մարտի 23-ին Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությունում՝ Ֆարնեզե պալատում, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների անունից Ֆրանկոֆոնիայի օրերի ավարտի առիթով կազմակերպվեց ընդունելություն, որին հրավիրված էին Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, այլ բարձրաստիճան հյուրեր: Որպես Իտալիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահ՝ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես եկավ ելույթով՝ ամփոփելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացված միջոցառումները:

Նմանատիպ նյութեր