211652_close_icon
views-count5591 դիտում article-date 16:13 24-03-2018

Մենք միշտ պարտադրված ենք ուժեղ բանակ ունենալու. Մովսես Հակոբյան. News.am

Հայկական զինված ուժերի տեխնիկական միջոցները թույլ են տալիս կորուստներ չունենալ, սակայն ցավոք նման դեպքեր լինում են։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրում ասել է ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/442801.html]News.am[/url]-ը։ Դիտարկմանը, թե մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում եւ կա՞ արդյոք մեխանիզմ՝ դեմն առնելու համար, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Տեսականորեն հնարավոր է։ Այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս ունենալ զրո դեպքեր։ Բայց ցավոք ունենում ենք նման դեպքեր, որոնց հիմնական պատճառները կարգապահությունն է, զինծառայողի կողմից անհատական անվտանգության կանոնները չպահպանելը, հրամանատարների կողմից թերի վերահսկողությունը, մասամբ նաեւ թերի ուսուցումը։ Կարծում եմ, մենք դրան հասնելու ենք։ Տարեցտարի արդյունքները դրական են, բայց ոչ բավարար»։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավաստիացրել է, թե զինված ուժերը պատրաստ են պատերազմի վերսկսմանը։ «Միանշանակ։ Ասեմ, որ հակառակորդը դա հրաշալի հասկանում է։ Եւ պատերազմի չվերսկսման հիմնական գրավականը հենց դա է։ Երբ հակառակորդը մեկ վայրկյան զգաց, որ կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, իրականացնելու է դա եւ որեւէ մեկից չի հարցնելու»,- ասել է նա։ Հակոբյանը նշել է, թե մենք միշտ պարտադրված ենք ուժեղ բանակ ունենալու։ «Այն տարածաշրջանը, որտեղ ապրումէ հայ ժողովուրդը, բարդ է, հակասություններով լի։ Եւ մեր պատմությունից հետեւություն ենք արել, որ բոլոր դժբախտությունների պատճառը բանակն չունենալն է»,- նշել է նա։ Հարցին, արդյոք հնարավոր է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ֆոնին ռազմական գործողությունների վերսկսում, Մովսես Հակոբյանն ասել է. «Որպես զինվորական դա երբեք չեմ բացառում, բայց այս պահին ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ հակառակորդը որեւէ խնդիր չի կարող իրագործի։ Զինվորական տեսանկյունից այսօր բարենպաստ վիճակում ենք» Խոսելով Հայաստանի զինված արդիականացման 7-ամյա ծրագրի մասին՝ Հակոբյանը նշել է, թե դա բավականին ծավալուն փաստաթուղթ է, որի նպատակը մեկն է՝ երկարաժամկետ պլանավորել եւ ապահովել Հայաստանի եւ Արցախի երաշխավորված անվտանգությունն արտաքին ագրեսիայից։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/442801.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր