211652_close_icon
views-count2976 դիտում article-date 16:08 24-03-2018

Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարարը

Մարտի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի ու եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում, կայցելի Ծիծեռնակաբերդ: Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նմանատիպ նյութեր