211652_close_icon
views-count18706 դիտում article-date 11:10 24-03-2018

Աղիքներս կտրտան, ա՛յ մարդ, փորս կցավա, դեղ չեն տա, ես պառկիմ, մեռնի՞մ. գյուղացին դժգոհում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզում ՀԺ-ի թղթակիցը փոխանցում է, որ մարզի գյուղական համայքներում գործող բուժամբուլատորիաներում կուտակումներ են, անընդհատ վեճ ու կռիվ է: Պատճառը դեղատոմսերով դեղերի դուրսգրման նոր կարգն է: Գյումրու դեղատներում ևս այս հարցում աշխատակիցն ու հաճախորդը ընդհանուր հայտարարի չեն գալիս: «Ըսպես էլ բան եղնի, այ մարդ, գնացի լճի վրայինը, (դեղատան վայրն է բացատրում-հեղ.), չտվեցին մարդիկ, բա չէ, ռեցեպով է: Հմի ես պառկիմ, մեռնի՞մ: Դեմը շաբաթ-կիրակի է, ես ուրտե՞ղ բժշկի էրթամ, որ տա: Մեծ բան չէ ուզածս, տետրացիկլին, լուծի դեղ, հասարակ դեղ, այ մարդ փորս կցավա, 200 դրամանոց դեղ է, ես ըդիկ առնելու համար արդեն փող ծախսել, հասել եմ քաղաք, որ առնիմ, չեն տվել, մե հատըմ էլ ետ եմ եկել գեղ, ու հմի բանըմ չկա, որ խմեմ: Աղիքներս կտըրտան: Խոտ էլ չկա, էրթամ մալի պես արծամ: Ըսիգ եղավ պետությու՞ն, մեզի կսպանեն»,- մեր թղթակցի հետ զրույցում բողոքել է Ազատան գյուղի բնակիչ Գենյա պապը: «Էրթում ենք, չեն տալիս, ասում է՝ գնա ընտանեկան բժշկից թուղթ բեր, որ դու հիվանդ ես, հմի ես ամեն օր պտի գամ ստեղ, ստուգվի՞մ: Մեկ բժիշկը տեղում է, մեկ տեղում չէ, շատ դեղ առնելը ձեռ չի տալիս, փոխվում է»,- ասել է Յուրի պապն ու նեղսրտել. «Բայց ընչի՞, մինչև էս ի՞նչ էր եղել, ընչի մարդիկ դեղերը ավել էին տանում, խմում: Ինչքան որ պետք է, ըդքան չէի՞ն խմում: Հմի ընձի օրական մե հատըմ է դեղ պետք, մե հատըմ եմ խմում, որ ազատ եղնի, կարո՞ղ է՝ 30 հատ խմեմ, խոմ ես աբժոռա չեմ»: Պարզվում է՝ մարզում դեղատոմսով դեղ գնելու հետ կապված այլ լուրջ խոչընդոտներ կան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր