211652_close_icon
views-count5622 դիտում article-date 10:53 24-03-2018

ՀՔԾ–ն փողկապ, տաբատ ու վերնաշապիկ գնելու համար բյուջեից հսկա միջոցներ է հատկացրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում պետական կառույցները շարունակում են հրապարակել 2018 թվականին նախատեսվող գնումների պլանները: Ինչպես տեղեկանում ենք մարտի 16-ին ստորագրված պաշտոնական փաստաթղթից, ՀՔԾ-ն այս տարի նախատեսում է 41 համազգեստ գնել, որոնցից յուրաքանչյուրի գինը 75000 դրամ է: Ընդհանուր առմամբ համազգեստ ձեռք բերելու համար կծախսվի 3075000 դրամ: Իրավապահ կառույցի գնումների պլանում են նաև 41 անջրանցիկ հագուստները, որոնք գնելու համար նախատեսվում է 1845000 դրամ ծախսել: Անջրանցիկ հագուստներից յուրաքանչյուրն արժե 45000 դրամ: ՀՔԾ-ն կգնի նաև 12000 դրամ արժողությամբ 39 գլխարկ, որոնք գնելու համար կծախսվի 468000 դրամ: Ընդհանուր առմամբ 184500 դրամ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 41 փողկապ գնելու համար: Գնումների պլանում են ներառվել նաև տաբատները, որոնք տարբեր գների են: Օրինակ՝ 15000 դրամ արժողությամբ 39 տաբատ կգնեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 585000 դրամ: Բացի նշվածներից ու այլ ապրանքներից, գնումների պլանի համաձայն՝ ՀՔԾ-ն կգնի 9400 դրամ արժողությամբ 41 վերնաշապիկ, որոնք ձեռք բերելու համար նախատեսվել է 385400 դրամ ծախսել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր