211652_close_icon
views-count15168 դիտում article-date 10:42 24-03-2018

Կամ կսովորենք գնահատել զինծառայողներին՝ թե՛ սպա, թե՛ զինվոր, կամ էլ դատապարտվածք ենք լքել պատմության թատերաբեմը

[b]Այն ժողովուրդը, որը չի ուզում կերակրել սեփական բանակը, շուտով կկերակրի օտարինը։ / Ն․ Բոնապարտ /[/b] Մերօրյա հայ իրականության մեջ, եթե կարելի լինի առանձնացնել չարժերկված 3 սոցիալական ինստիտուտ, կարգավիճակ կամ որևէ հավաքական կերպար, կարծում ենք, որ եթե ոչ առաջինը, ապա վստահաբար բանակը և զինծառայողը առաջիններից մեկն է։ Օրերս համացանցում ակտիվորեն տարածվում է Երևանի հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի տեսանյութ, որտեղ երթուղու վարորդը ուղևորներից մեկից, ով կոչումով մայոր է, պահանջում է վճարել ուղեվարձը, իսկ մայորը հրաժարվում, պատճառաբանելով իր զինծառայող լինելու փաստով։ Հարցը կարելի է դիրտարկել երկու տեսանկյունից՝ իրավական և բարոյական․ 1)իրավական տեսանկյունից հարցը միանշանակ ու վերջնական կարգավորված է, մասնավորապես․ ՀՀ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» օրենքի ԲԱԺԻՆ 6 ԳԼՈՒԽ 14 Հոդված 66 Մաս 1-ում ասվում է․«Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից»: 2) Բարոյական տեսանկյունից, որոշ իմաստով պետք է դիտարկել նաև այն հանգամանքը, որ այսօրվա սոցիալական ծանր իրավիճակում և գնաճի պայմաններում, զինծառայողների անվճար օգտվելու հետևանքով, վարորդին կամ երթուղին սպասարկող կազմակերպությանը որևէ ֆինանսական փոխհատուցում չի իրականացվում։ Կարծում ենք, նաև, որ հնարավոր և անհրաժեշտ է, առնվազն Երևանում, հասարակական տրանսպորտի բարելավման ծրագրից և տոմսերի քարտային համակարգի անցնելուց հետո, այս հարցը ևս կարգավորել իրավական տեսանկյունից։ Ամփոփելով հարցը, պետք է արձանագրել․ Տեսանյութի կոնֆլիկտող կողմ հանդիսացող մայորը իրավական տեսանկյունից միանշանակորեն իրավացի է։ Մայորի կողմից նման մանրախնդրությունը դրական գնահատելը բավականին դժվար է։ Մի կողմ թողնելով օրենքի կարգավորումը, քաղաքում բազմաթիվ են երթուղայինների վարորդները, ում փոխադրամիջոցում կարելի է հանդիպել բազմապիսի գրառումներ, որոնցում գնահատվում է զինվորի դերը և նրանց, երբեմն նաև նրանց հետ միաժամանակ տրանսպորտից օգտվողը սպասարկվում է անվճար։ ԵՐԿՈՒՍՏԵՔ բացակայում է հարգանքը սպայի ուսադիրների հանդեպ՝ վարորդի ոչ օրինական պահանջով և սպայի մանրախնդրությամբ։ [b]Դավիթ Թորոսյան [/b]

Նմանատիպ նյութեր