211652_close_icon
views-count2703 դիտում article-date 14:02 24-03-2018

Հյս. և Հրվ. Կորեաների պատվիրակությունները կհանդիպեն. քննարկվելու է կայանալիք գագաթնաժողովի օրակարգը

Հյուսիսային Կորեան ընդունել է մարտի 29-ին հանդիպում կազմակերպելու մասին Հարավային Կորեայի առաջարկը, որի ժամանակ կողմերը քննարկելու են մեծ գագաթնաժողովի օրակարգը։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների միջև ընկած ապառազմականացված գոտում։ Հարավկորեական պատվիրակությունը գլխավորելու է ազգային միավորման հարցերով նախարար Չո Մեն Գյունը։ Իսկ գագաթնաժողովին ծրագրվում է երկու երկրների նախագահներ Կիմ Չեն Ընի և Մուն Չժե Ինի հանդիպումը։

Նմանատիպ նյութեր