211652_close_icon
views-count7559 դիտում article-date 10:05 24-03-2018

Գործող վարչապետի թիմակիցը հորդորում է՝ «մեկ ամիս մնաց, համբերեք». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած շատերի կարծիքով ՀՀ ապագա վարչապետի հարցն այլևս լուծված է և այդ պաշտոնում լինելու է Սերժ Սարգսյանը, բայց գործող վարչապետի թիմակիցները կարծես դեռ հույսը չեն կորցնում, որ այդ պաշտոնը կառաջարկվի Կարեն Կարապետյանին: «Ես չեմ ուզում գուշակություններ անել: Վարչապետի հարցը դեռ չի քննարկվել, վերջնական որոշում չկա: Իհարկե նա (Կարեն Կարապետյանը-խմբ) վարչապետի աշխատանքի գործառույթը շատ լավ իրականացնում է, իմ գնահատականն էլ բարձր է նրա կատարած աշխատանքին: Տնտեսական աճի ձեռքբերումներ կան...»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Անդրայիկ Հարությունյանը, որը համարվում է Կարեն Կարապետյանի թիմակիցներից: Մեր հարցին, թե ապրիլից, երբ վարչապետի ուսերին արտաքին քաղաքականության մասով մեծ պատասխանատվություն է դրվում, ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանը կարո՞ղ է այդ պատասխանատվությունը կրել, Անդրանիկ Հարությունյանը արձագանքել է. «Այդ հարցին ես չեմ պատասխանի: Նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց, որ պատրաստ է, իսկ մնացածը՝ մեկ ամիս մնաց, համբերեք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր