211652_close_icon
views-count7510 դիտում article-date 09:33 24-03-2018

Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանը. Լելե Թեփեի բարձրունքը նշանակություն չունի. Միհրան Հակոբյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախիջևանում Երևանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Երկու օր առաջ նա հայտարարել էր Նախիջևանում 20 հազար հեկտար տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության մասին: Մեզ զրույցում Հակոբյանը նշել է, որ Նախիջևանում պաշտպանական բալանսի լուրջ փոփոխություն է եղել, իսկ օրինակ Լելե Թեփեի բարձրունքի գրավումը հակառակորդի կողմից որևէ նշանակություն չունի: «2014-ի գործողություններից հետո Նախիջևանի միջազգային օդանավակայանն ու քաղաքը մեր դիրքապահների կրակային հասանելիության գոտում է հայտնվել: Թե այստեղ քանոնով չափել է պետք, որ խոսքը 20 հազար հետկարի մասին է, թե 17 հազար 230 հեկտարի մասին, դա էական չէ. 800 հեկտարը, որ շահարկվում է, ուրեմն պետք է խոսվի, որ 15,20 անգամ ավելի շատ տարածք մենք Նախիջևանում ենք վերահսկում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր