211652_close_icon
views-count53913 դիտում article-date 15:38 23-03-2018

ՀՀ ոստիկանության 100-ամյակի կապակցությամբ մեկնարկեց «Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի» «քիք բոքսինգի» Հայաստանի առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության 100-ամյակի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ի «Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի» հետ համատեղ «Դինամո» ՄՀԿ-ի մարզադահլիճում բացվեց երկօրյա ՀՀ առաջնություն՝ «քիք բոքսինգ» մարզաձևից: Առաջնությանը մասնակցում են շուրջ 300 մարզիկներ՝ Երևանից, Հայաստանի մյուս մարզերից և Արցախից: Առաջնության ընթացքում լավագույն ցուցանիշներ ցուցաբերած մարզիկները կմասնակցեն մայիսի 30-ին Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 424+
424+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր