4419 դիտում
16:59 22-03-2018
Չինաստանը անօդաչու տանկի փորձարկում է սկսել
Չինաստանը ներկայացրել է իր առաջին անօդաչու տանկը, որը կարող է հագենալ արհեստական ինտելեկտով, այդ մասին հայտնում է [url=http://www.scmp.com/news/china/diplomacy-defence/article/2138166/china-tests-driverless-tanks-could-be-powered]South China Morning Post[/url] թերթը։
Խոսքը գնում է 59 տիպի տանկերի կատարելագործման մասին, որոնք ստեղծվել են խորհրդային T-50 տանկերի հիման վրա։ Դրանց սերիական արտադրությունը իրականացվել էր Չինաստանում 1950-ական թվականներից մինչև 80-ականների վերջը։
Զրահատեխնիկայի հարցում մասնագիտացված Tank and Armoured Vehicle ամսագրի գլխավոր խմբագիր Լյու Ցինշանի խոսքով, նշված 59 տիպի հին տանկերը Չինաստանը վերածում է ժամանակակից անօդաչուների։
Ներկա պահին Չինաստանի ազգային-ազատագրական բանակում մեծ բարեփոխումներ են ընթանում. այն գնում է դեպի մասշտաբային մոդեռնիզացում։ Ծրագիրը ենթադրում է ռադարների համար քիչ նկատելի նորագույն մարտական ինքնաթիռների ստեղծում, ինչպես նաև ավիացիոն ուժերի զարգացում։
Նմանատիպ նյութեր
2546 դիտում
16:29 17-12-2016
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ին վերադարձնել նրա հետազոտական անօդաչու սարքը
2901 դիտում
16:13 28-02-2017
Չինաստանը նոր սերնդի բազմաթիրախային հարվածային-հետախուզական անօդաչու է հաջողությամբ փորձարկել
Այս բաժնից
538 դիտում
22:24 17-04-2024
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար