211652_close_icon
views-count3141 դիտում article-date 13:55 21-03-2018

ԵՊՀ-ում մեկնարկել է ժայռամագլցման համահայկական բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբը Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ իրականացնում է դահլիճային ժայռամագլցման համահայկական բաց առաջնություն։ Ժայռամագլցման համահայկական բաց առաջնությունը հնարավորություն կտա մարզիկներին հետագայում մասնակցելու աշխարհի առաջնություններին, քանի որ 2020 թ.-ից լեռնագնացությունը համարվելու է օլիմպիական մարզաձև: ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբը տարածաշրջանում միակն է, որը կարող է անցկացնել բոլոր ստանդարտներին համապատասխան ժայռամագլցման առաջնություն: Առաջնությանը մասնակցում են շուրջ 50 մարզիկներ: Իրանի Իսլամական Հանրապետությունից հրավիրված է մարզիչ, որակավորված մասնագետ, ով Իրանի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է, ինչպես նաև դիտորդներ: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող բաց առաջնության արդյունքները պարզ կդառնան ժամը 16:30-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր