211652_close_icon
views-count2622 դիտում article-date 16:57 21-03-2018

Դավիթ Հարությունյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիյան Ըրլունին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արդարադատության նախարարը շնորհավորել է դեսպանին Չինաստանի նախագահի վերընտրման կապակցությամբ և ընդգծել, որ հայ-չինական բարեկամությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանը դեսպան Ըրլունի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման և էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագրերի կնքման հնարավորություններին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և հրավիրել մասնակցելու 2018 թվականին Պեկինում կայանալիք միջազգային իրավական համաժողովին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր