4562 դիտում
21:55 17-03-2018
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը այսուհետ կկոչվի «Ուրարտու Վիվարո»
Անվանափոխություն Հայաստանի Բասկետբոլի առաջնությունում Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը՝ «Ուրարտուն» այսուհետև կկոչվի «Ուրարտու Վիվարո», այս մասին [url=https://www.vivaronews.am/]vivaronews.am[/url]-ի հետ զրույցում հաղորդեց ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը։
«Անվանափոխությունը ժամանակի հարց էր։ «Ուրարտուն» և «Վիվարո» ընկերությունները միասին համագործակցում են մրցաշրջանի մեկնարկից և գտնվում են շատ սերտ հարաբերությունների մեջ։ Նպատակ դնելով ավելի խորացնել մեր փոխգործակցությունը՝ երկկողմանի համաձայնությամբ ակումբը վերանվանվեց «Ուրարտու Վիվարո»։
Այս անվանափոխությունը ոչ միայն երկու կողմերի ներկայիս իդեալական հարաբերությունների արդյունքն է։ Մենք միասին նպատակ ենք դրել կատարելու այս տարի մեր առջև դրած խնդիրը՝ հռչակվել Հայաստանի չեմպիոն, ապա նաև հաջորդ մրցաշրջանում ամրապնդել մեր դիրքերը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», – եզրափակեց Կարեն Գիլոյանը։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Բասկտետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության Ա լիգայի մրցաշարն ավարտեց առաջին տեղով, իսկ փլեյ-օֆֆում պայքարը սկսում է այսօր՝ սեփական հարկի տակ մրցելով «Արցախի» հետ։
Նմանատիպ նյութեր
5605 դիտում
09:50 18-03-2018
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը այսուհետ կկոչվի «Ուրարտու Վիվարո»
2320 դիտում
21:02 26-08-2016
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը համալրում է կազմը
2974 դիտում
16:33 02-12-2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեց գոյություն ունենալուց
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում