211652_close_icon
views-count2279 դիտում article-date 22:30 13-03-2018

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Շվեդիայի պետքարտուղարի հետ

Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի պետքարտուղար Մաց Անդերսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման ուղիների, իրավապայմանագրային դաշտի ընդայնման, առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Նմանատիպ նյութեր