հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակ քաղաքում բախվել են ВАЗ 2110-ն ու Opel-ը. կա վիրավոր. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակ քաղաքում բախվել են ВАЗ 2110-ն ու Opel-ը. կա վիրավոր. ժամանել  են տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ճանապարհայյին Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:


Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Ապարան քաղաքի բնակիչ, 59-ամյա Հարութ Գևորգյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 01 MX 055 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Պայքար Գրիգորյանի վարած Opel մակնիշի 35 FV 551 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Գևորգյանի ուղևոր, համաքաղաքացի, 59-ամյա Վահան Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք