4267 դիտում
20:25 13-03-2018
«Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա» ակումբները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
Այսօր՝ մարտի 13-ին, ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն Խմբի 2017/2018 թթ. առաջնության մասնակից 6 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» և արտոնագրման գործընթացում 4 նորեկ ակումբների՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա» ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար:
Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2018 թվականի օգոստոսին:
Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր 10 ակումբներին: Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին:
Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրային գործընթացին և կսկեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: Այդ գործընթացին մասնակցում են միայն ՀՀ Բարձրագույն Խմբի 2017/2018 թթ. առաջնության մասնակից 6 ակումբները:
Նմանատիպ նյութեր
46320 դիտում
12:10 15-08-2017
Վանաձորում հանդիպեցին «Լոռի» ՖԱ-ն և «Փյունիկ-2»-ը, թեժ պայքարում հաղթող ճանաչվեց «Լոռի» թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
19883 դիտում
11:11 25-03-2020
Դադարեցվում է Լոռու միջմարզային եւ Լոռի-Երևան-Լոռի հանրային տրանսպորտի գործունեությունը
Այս բաժնից
859 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2068 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1189 դիտում
23:43 29-03-2024
Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը