հիմնական կայք
Լրահոս

Երևանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ մարտի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, կարողացել են Երևանում կանխել 51-ամյա կնոջ ինքնասպանությունը:


SHAMSHYAN.com-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը, իրենց կյանքը վտանգելով, դուրս բերում անվտանգ վայր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնոջը, ով Երևան քաղաքի բնակչուհի Ժաննա Հ.-ն է, տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ բողոք է ունեցել տնօրենից:

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ հաստատության տնօրենի մասին է խոսքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք