հիմնական կայք
Լրահոս

«Բավարիայի» բժիշկ. Գվարդիոլան ապրում է մշտական վախի մեջ

«Բավարիայի» բժիշկ. Գվարդիոլան ապրում է մշտական վախի մեջ «Բավարիայի» բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլեր-Վոլֆարտը, որը ժամանակին հեռացվել էր Պեպ Գվարդիոլայի կողմից, պատմել է կատալոնացի մարզչի հետ իր հարաբերությունների մասին:


«Կարծում եմ, որ Գվարդիոլան ցածր ինքնագնահատականով մարզիչ է, որն ամեն ինչ անում է դա շրջապատից թաքցնելու համար:

Թվում է, որ նա ապրում է մշտական վախի մեջ: Ոչ թե պարտությունների վախի, այլ՝ իր հեղինակությունն ու իշխանությունը կորցնելու վախի:

Նա բոլորից լավ գիտեր. 5 րոպե մարզումը՝ իր կարծիքով, բավարար էր: Բայց դա չէր կարող լավ ավարտ ունենալ:

Ես նրա վրա գոռացի ու այնպես հարվածեցի սեղանին, որ ափսեներն ու բաժակները թռան: «Բավարիայում» իմ երկար տարիների աշխատանքի ընթացքում առաջին անգամ ես ձայնս բարձրացրեցի», գրել է Մյուլեր-Վոլֆարտը իր ինքնակենսագրական գրքում:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք