211652_close_icon
views-count2846 դիտում article-date 22:14 13-03-2018

Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահի հետ

Այսօր` մարտի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը: Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը : Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելել, որ նման հանդիպումները նպաստում են Հայաստանի և այլ երկրների վարչական միավորումների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծմանը և առկա համագործակցությունների խորացմանը: Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը ներկայացրել է նաև մարզի զարգացման հիմնական ուղղությունները, մասնավորապես կանգ առնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության և բնապահպանական անվտանգության հարցերի վրա: Պատասխան խոսքում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկը շնորհակալություն է հայտնել մարզպետ Կարեն Բոթոյանին ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև համագործակցության ընդլայնումը՝ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ [b]Գեղարքունիքի մարզպետարան [/b]

Նմանատիպ նյութեր