հիմնական կայք
Լրահոս

Ջրային պետական կոմիտեի նախագահը ավելի շատ «ջուր է ծեծում», քան «ժողովրդի մատից փուշ է հանում». բնակիչներն ասում էին. «Միայն իր երկիրը չսիրողը նման կերպ կվարվեր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջրային պետական կոմիտեի նախագահը ավելի շատ «ջուր է ծեծում», քան «ժողովրդի մատից փուշ է հանում». բնակիչներն ասում էին. «Միայն իր երկիրը չսիրողը  նման կերպ կվարվեր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սփյուռքում համայն հայությանը հրավիրոում է Հայաստան՝ ներդրումներ կատարելու, խոստանալով , որ Հայաստանում ամեն ինչ բարելավվում է, պետական ապարատի չինովնիկները ոչ մի խոչընդոտներ չեն ստեղծում քաղաքացիների համար, Հայաստանի Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը 2017 թ.-ի դեկտեմբերից մինչև առ այսօր ավելի շատ «ջուր է ծեծում», քան զբաղվում է բուն գործով:


SHAMSHYAN.com-ը դեռ անցյալ տարի ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի վիճակ է տիրում Արաբկիր վարչական շրջանի 39 փողոցում:

Ջրային պետական կոմիտեի որոշ ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով հսկայական մարդաբոյ փոսը դարձել էր պատուհաս բնակիչների համար: Նույնիսկ մեքենաներ ու երեխաներ էին հայտնվել այդ փոսում:

Դեռ այն ժամանակ հրապարակումից հետո Ջրային պետական կոմիտեի մամլո ծառայությունը մի սրտաճմլիկ պարզաբանում ուղարկեց՝ տեղեկացնելով, որ Ջրային պետական կոմիտեն 1 ամսվա ընթացքում խնդիրը կլուծի, անգամ փորձ արեցին «բոչկա գլորել» «Վեոլիա ջուր» ընկերության վրա:

Երեկ SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիներն ասում էին, որ Ջրային պետական կոմիտեի կարկատած փոսը նորից դարձել է պատուհաս և հույս էլ չունեն, որ այդ կառույցի ներկայացուցիչները հերթական անգամ «ջուր չեն ծեծի» և խնդրի կարգավորումը մի քանի ամիս կձգձգեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագորղը, տևական ժամանակ է՝ Ջրային պետակա կոմիտեի մեղքով Արաբկիր վարչական շրջանի 39 փողոցում խրամատ հիշեցնող փոսը պատուհաս էր դարձել բնակիչների համար:

Ամիսներ առաջ Ջրային պետական կոմիտեն շահած մրցությի արդյունքում նախ ջրագծերի վերանորոգման աշխատանքներ էր կատարել, ինչի համար բնակիչները իրենց շնորհակալությունն էին հայտնում, սակայն, չգիտես ում կարճ խելքով որոշվել էր աշխատանքները դադարեցնել և մարդաբոյ այդ փոսը դարձավ պատճառ մի քանի վթարների:

«4-5 անգամ ավտոմեքենա է ընկել փոսը, էլ չենք ասում՝ մութ ժամերին մարդիկ հրաշքով են փրկվում փոսի մեջ հայտնվելուց: Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն ստացվել է՝ Էշ մի սատկի, գարուն կգա: Վարչապետ Կարեն Կարապետյանը ամեն անգամ կառավարության նիստերի ժամանակ հորդորում է պաշտոնյաներին, որպեսզի սկսված գործը ավարտին հասցնեն, մինչդեռ Ջրային պետական կոմիտեն բախտի քմահաճույքին է հանձնել իր իսկ սկսած գործը»:

Բնակիչները խնդրանքով դիմում էին վարչապետ Կ.Կարապետյանին՝ հուսով, որ նրա անմիջական կարգարդությամբ հնարավոր կլինի կիսատ թողած գործը ավարտին հասցնեն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք