հիմնական կայք
Լրահոս

Արաբկիրում աղմկահարույց սպանությունը բացահայտվել է էրեբունու ոստիկանների կողմից. կասկածյալը զոհին սպանելու ժամանակ բարձր երաժշտություն է միացրել, որպեսզի իր զոհի օգնության ձայնը հարևանները չլսեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արաբկիրում աղմկահարույց սպանությունը բացահայտվել է էրեբունու ոստիկանների կողմից. կասկածյալը զոհին սպանելու ժամանակ բարձր  երաժշտություն է միացրել, որպեսզի իր զոհի օգնության ձայնը հարևանները չլսեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Խալաթյանը վաղը դիմելու է դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ֆելիքս Վարդանյանի նկատմամբ:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 3-ին ժամը 21:00-ի սահմաններում Ազատության պողոտայի 11ա շենքի 93 բնակարանում վիճաբանության ժամանակ նշված բնակարանատիրոջ՝ 65-ամյա Կարեն Աղաբաբյանին սպանելու մեջ:

Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխին և դեմքին կան վնասվածքներ: Նույնիսկ հայտնել էր, որ գլխի մի հատված ջնջխված է եղել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ Էրեբունու ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Մարտի 11-ի Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի նշված շենքի նշված տանը սպանություն է կատարվել Կ. Աղաբաբյանի կողմից, որին ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Ռուզան Թ.-ն:

Էրեբունու ոստիիկանները ստացված օպերատիվ տվյալներով Երևան քաղաքի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնել են սպանության վայր և պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եղել:

Ու արդեն ժամանել են Արաբկիրի Ոստիկանությա բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Իսկ հետո ժամանել են Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետ Տ. Թամամյանի, բաժնի պետի տեղակալ Հարություն Խեդոյանի, ավագ քննիչ Խալաթյանի գլխավորությամբ և նույն օրը Խալաթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ֆ. Վարդանյանը երբ իր զոհին ծեծելիս է եղել, դիմել է ստոր քայլի ՝ միացնելով բարձր երաժշտություն, որպեսզի հարևանները չլսեն օգնության ձայն խնդրող Կ. Աղաբաբյանին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա:

Ժամանել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Ոստիկանության Արաբկիրի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի և բաժնի պետի տեղակալ Հարություն Խեդոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 93-րդ բնակարանում՝ հյուրասենյակում բազմոցի վրա, հայտնաբերել էին տանտիրոջ դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ բաժանմունքի ծառայողներն ու Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով Ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողների հետ՝ Էրեբունու բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, 2 կասկածյալի հայտնաբերել և տեղափոխել էին Ոստիկանության Արաբկիրի բաժին:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում աշխատում էին Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ովքեր կատարում էին դեպքի վայրի զննություն:

Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ սպանությունից առաջ սպանվածը, ում անունը Կարեն է, իր 2 ծանոթների հետ կերուխում էր արել, որից հետո տեղի էր ունեցել վիճաբանություն, որն ավարտվել էր սպանությամբ: Տան մի քանի սենյակների պատերին, այդ թվում՝ լոգարանում, կային արնանման հետքեր:

Էրեբունու ոստիկանների կողմից սպանության կասկածանքով հայտնաբերված 50-ամյա Ֆելիքս Վարդանյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք