211652_close_icon
views-count3602 դիտում article-date 15:36 13-03-2018

Արցախի վարչապետը Բեյրութում մասնակցել է ԱՐԻ-ի տարեկան ժողովին. Աղավնոյում ևս 20 առանձնատուն կկառուցվի

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն, որտեղ նույն օրը մասնակցել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության տարեկան ժողովին: Պետական նախարարը Բեյրութի Հայ բարեգործական ընդհանուր միության «Դեմիրճյան» կենտրոնում կայացած ժողովում ունեցած ելույթով ողջունել է ընկերության տնօրենների խորհրդի անդամներին ու բաժնետերերին և նշել, որ անցած ինը տարիների ընթացքում ԱՐԻ-ի ծրագրերը մեծապես նպաստել են Արցախի տնտեսության զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ հայրենիքի շենացման ու զարգացման համար շատ կարևոր է ներդրումների ապահովումը, և, այդ առումով, ԱՐԻ-ի գործունեությունն օրինակելի է: «Համոզված եմ, որ տարիների ընթացքում ընկերության բաժնետերերի թիվը կավելանա, և հաջողված ծրագրերի քանակն ու ծավալները կընդլայնվեն: Այդ են վկայում ոչ միայն կատարված աշխատանքների արդյունքները, այլև՝ տարեցտարի նոր բաժնետերերի ներգրավումը ծրագրերում, ինչի համար ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՐԻ-ի բոլոր բաժնետերերին»,- ասել է Ա. Հարությունյանը: ԱՀ պետնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Արցախում արձանագրված տնտեսական հաջողություններին: Նա նշել է, որ անցած տարին ամփոփվել է 15.6 տոկոս

Նմանատիպ նյութեր