211652_close_icon
views-count13113 դիտում article-date 13:19 13-03-2018

Փաստն այն է, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգն արդյունավետ և մրցունակ թիմ է. Մենուա Հարությունյան

Որքան էլ որոշ ուժեր և վերլուծաբաններ փորձեցին հակասություններ փնտրել և սեպ խրել նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև, կյանքն ապացուցեց, որ իրականում այս գործիչները գաղափարակից ընկերներ են, ովքեր միավորելով սեփական ուժերն ու հնարավորությունները, յուրաքանչյուրն իր վրա է վերցրել պատասխանատվության իր չափաբաժինը և ջանում է այն արդյունավետ իրացնել: Նախագահ Սերժ Սարգսյանը փայլուն հաղթանակներ տոնեց դիվանագիտական ճամբարում՝ Հայաստանի համար բարենպաստ պայմաններով ինտեգրելով ԵԱՏՄ և միևնույն ժամանակ չփակելով ճանապարհը Եվրամիության հետ համագործակցության՝ փաստացի հայկական ապրանքների համար շուկաներ հարթելով և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Եվրոպայում: Նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց ամրապնդել Հայաստանի և Արցախի պաշտպանական առաջին գիծը, այնպես որ ապրիլյան պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո Ալիև կրտսերի ասկյարներին նույնիսկ մեկ դիվերսիոն ներթափանցում կազմակեպել չի հաջողվել: Նախագահին հաջողվել է նաև ոստիկանության և ԱԱԾ-ի միջոցով Հայաստանը դարձնել ներքին անվտանգությամբ երկիր , որն էլ իր հերթին խթանում է տուրիզմի զարգացմանը... Իսկ ի՞նչ է արել վարչապետ Կարեն Կարապետյանը. վարչապետ Կարապետյանն էլ իր հերթին նախագահ Սարգսյանի դիվանագիտական և անվտանգության բնագավառների հաջողությունները տեղափոխեց տնտեսական կյանք. կատաղի պայքար տվեց կոռուպցիայի և կաշառակերության դեմ, քանդեց պետական ուռճացած համակարգը, խիստ հսկողություն սահմանեց պետական գանձարանից ծախսվող գումարների նկատմամբ, նոր ներդրումային ծավալներ բերեց Հայաստան և այս ամենի ադյունքում ապահովեց վերջին տարիների համար աննախադեպ արտահանման և ներկրման ծավալների աճ և որ ամենակարևորն է՝ Հայաստանը վերջապես ունեցավ 7% տնտեսական աճ: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգն արդյունավետ և մրցունակ թիմ է ու աշխատանքի արդյունքները տեսանելի են, և անկախ առաջիկա նոր սահմանադրությունից բխող կադրային փոփոխություններից, վստա՛հ եմ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգը մնալու է անփոփոխ՝ յուրաքանչյուրն իր իշխանական ազդեցությամբ ու պատասխանատվությամբ շարունակելով ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու զարգացնել ծանր վիճակում հայտնված, բայց արդեն իսկ զարգացաման ուղի դուրս եկած, Հայաստանի տնտեսությունը... Անվտանգություն և դրայվ... [url=https://web.facebook.com/menua1/posts/1587289058006830]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր