211652_close_icon
views-count12817 դիտում article-date 14:05 13-03-2018

Թերեզա Մեյը Ռուսաստանին ժամանակ է տվել մինչև այսօր երեկոյան. վաղը պատժամիջոցներ կսահմանվեն. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում հայտարարել է, որ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են Ռուսաստանում պատրաստված թույնուվ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-43378001]BBC[/url]-ն: «Այժմ պարզ է, որ պարոն Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են ռազմական քիմիական նյութի այն տեսակով, որն արտադրվել է Ռուսաստանում: Այն նոր սերնդի նյարդա-պարալիտիկ թույն է, որը որոնք կոչվում են «Սկսնակ» (Новичок): «Կամ Ռուսաստանի կառավարությունն է ուղղակի իրականացրել այս գործողությունը մեր երկրի դեմ, կամ ռուսական կառավարությունը կորցրել էր վերահսկողությունը պոտենցիալ աղետալի վտանգավոր թունավոր նյութերի տարածման նկատմամբ, և դա ընկել է ուրիշի ձեռքը», - ասել է Մեյը: Թերեզա Մեյը տեղեկացրել է, որ այս ամենը ներկայացրել են Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանին, պաշտոնական պատասխանի համար տալով ժամանակ, մինչև երեքշաբթի օրվա ավարտը: Եթե ​Ռուսաստանը համարժեք և արժանահավատ պատասխան չտա, ապա Սկրիպալի թունավորումը կհամարվի ռուսական պետության կողմից ապօրինի ուժի կիրառում Մեծ Բրիտանիայի տարածքում: Եթե արժանահավատ պատասխան չտրվի, ապա Մեծ Բրիտանիան պատրաստել է մի շարք պատժամիջոցներ, որոնք կիրառելու մասին կհայտարարվի չորեքշաբթի օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր