2947 դիտում
15:10 13-03-2018
Դեսպան Կիրակոսյանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ
Մարտի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը Ավստրիայի խորհրդրանում հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհդրարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի նորանշանակ ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքից հետո տիկին Քուգլերը նշեց, որ Ավստրիայի խորհրդարանում մեծ կարևորություն են հատկացնում Հայաստանի և ՀՀ ԱԺ հետ հարաբերությունների զարգացմանը, ինչը պայմանավորված է ինչպես Ավստրիայում հայ ժողովրդի ունեցած անգնահատելի ներդրման, այդպես էլ անկախությունից հետո ՀՀ-ի և Ավստրիայի, ինչպես նաև ԵՄ-ի միջև փոխհարաբերությունների բարձր մակարդակով:
Դեսպան Կիրակոսյանը Գուդրուն Քուգլերին հակիրճ կերպով ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնայնությունները, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների ընթացքին, տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին, մի շարք տարածաշրջանային խնդիրներին:
Հանդիպման վերջում դեսպան Կիրակոսյանը և Ավստրիայի խորհրդարանի անդամ Քուգլերը նախանշեցին առաջիկա տարիներին համագործակցության ձևաչափը և ընդգծեցին խորհրդարանական խմբերի փոխադարձ այցելությունների, ինչպես նաև համատեղ նախագծերին խորհրդարանների աջակցության կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
16:44 05-06-2019
Ռուբեն Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ
Այս բաժնից
322 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
271 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
259 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր