հիմնական կայք
Լրահոս

Վրաստանի տնտեսության մեջ 2017-ին 1.861.9 մլն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումներ են կատարվել

Վրաստանի տնտեսության մեջ 2017-ին 1.861.9 մլն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումներ են կատարվել 2017 թվականին օտարերկրյա ուղիղ ներդրումները Վրաստանի տնտեսության մեջ առավելագույնի են հասել: Վկայակոչելով վերջին տվյալները, հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին։ Հաղորդում է aliq.ge-ն:


Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով 2017-ին իրականացված ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 1 861,9 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 16,2 տոկոսով:

Քումսիշվիլիի խոսքով, հիշյալ տվյալները Վրաստանի պատմության մեջ արտասահմանյան ուղիղ ներդրումների առավելագույն ցուցանիշն են, մինչ այդ ամենաբարձր ալիքը 2014-ին էր, երբ արձանագրվել էր 1 818 մլն դոլար:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք