հիմնական կայք
Լրահոս

«Թուֆենկյան» հիմնադրամն առաջնագծում արևային պանելներ է տեղադրել

«Թուֆենկյան» հիմնադրամն առաջնագծում արևային պանելներ է տեղադրել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջնային գծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով:


Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ արևային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում:

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Այն շարունակական բնույթ է կրելու:

«Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Մ. Հովհանիսյանը:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք