հիմնական կայք
Լրահոս

Ազատամուտում հաղթեց ընդդիմությունը. «Ժողովուրդ»

Ազատամուտում հաղթեց ընդդիմությունը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 11-ին Իջևանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 15 թեկնածու, սակայն հետո` ընտրություններից 10 օր առաջ, 5 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:


Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ Ազատամուտի ընտրական 2 տեղամասերի ընդհանուր թվով 2322 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1343-ը, կամ ընտրողների 57.8 տոկոսը:

Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ավագանու նորընտիր 9 անդամներից 4-ն են Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի կողմնակիցները, իսկ 5-ը` ոչ:

Ազատամուտում ավագանու նախկին կազմի մի քանի անդամներ համայնքի ղեկավարին մեղադրում էին ոչ թափանցիկ աշխատաոճի, համայնքի բյուջեից տրվող օգնության գումարների մասին տեղեկատվություն չներկայացնելու մեջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք